Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում

Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում
31.03.2023 | 20:49

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում: Նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, ով 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում։

Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, ով մինչ այդ ծառայում էր Եմենում։
Թե՛ Սիրիան, թե՛ Եմենը Իրանի համար առաջնային նշանակության աշխարհաքաղաքական գոտիներ են, որտեղ Իրանն իրականցնում է ռազմաքաղաքական լայն գործունեություն։
Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում, ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։
Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը, ՀՀ դեֆակտո իշխանության թույլտվությամբ, նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։
Փաստացի, ՀՀ դեֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ ՈՒ շարունակելու է գալ։ Մինչդեռ, Իրանի հետ համագործակցությամբ, հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլև անել ավելին։

Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ

Դիտվել է՝ 16490

Մեկնաբանություններ